Հանս Մորգենթաուի խոսքերն առավել քան բնորոշ են ներկայումս հայ-ռուսական ձևավորված հարաբերություններին՝ տնտեսականից մինչև քաղաքական: Ըստ նրա՝ պետությունների արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը իմպերիալիզմն է, որն ուղղված է թույլ պետություններ, իր տերմինաբանությամբ՝ «դատարկ տարածություններ» հայթայթելուն, որոնք կարող են կցվել դաշնային հարաբերությունների անվան տակ: Հիմա ռուսական քաղաքականության երնագն ամբողջովին համապատասխանում է Մորգենթաուի կոնցեպցիայի դրույթներին, և Մաքսային միության քաղաքականության այս ողջ համապատկերը նմանօրինակ քաղաքականության դրսևորում էր: Ավելին` Ռուսաստանը անցավ նույնիսկ քաղաքական ռեալիզմի ռուբիկոնը և սեփական շահի իրացումն ավելի բացահայտ զուգորդեց ուժի տերմինաբանությամբ, քան նույնիսկ սահմանվում է այդ տեսության շրջանակներում: Դե, իսկ Հայաստանն էլ այդպես էլ չհասկացավ քաղաքական ռեալիզմի դաժան կանոններն ու մնաց իռացիոնալ որոշումների մակարդակում, ինչը երբեմն շատ դաժան է պատժվում:
Հայաստանն էլ այդպես էլ չհասկացավ քաղաքական ռեալիզմի դաժան կանոնները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet