▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն իրեն իզուր է համեմատում ԵՄ-ի հետ»․ Մարիա Զախարովա

Դիտեք նաև՝

Երևանը Ղարաբաղի հարցով որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե, իբր, Մոսկվան և ՀԱՊԿ-ն չեն օգնել Հայաստանին՝ տարածաշրջանում իրավիճակի սրման շրջանում, սուտ են։ Այս մասին Звезда հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես ստի մեջ մեղադրում եմ բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են այն գաղափարը, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեղավոր Ղարաբաղի հարցով Երևանի կայացրած որոշումների մեջ։ Դա սուտ է։ Այդ որոշումը պաշտոնական Երևանը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցելուց հետո»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն առաջ էին տանում Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ «Ղարաբաղի բնակիչների իրավունքները որևէ կերպ չեն երաշխավորվել կամ գրանցվել փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր լարվածությունը կախված է նրանից, թե որքանով պաշտոնական Երևանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային՝ «ապակառուցողական ազդեցություն ունենալ տարածաշրջանի և երկրում տիրող իրավիճակի վրա»։

***

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագություն քաղաքակրթությունը Եվրոմիության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։

«Ես տեսել եմ Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասել է, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական արժեքների կրող է։ Գիտե՞ք՝ ինչն է զարմացնում։ Ինչո՞ւ են նրանք համեմատում հայկական հնագույն քաղաքակրթությունը, մշակույթը, պատմությունը, պետականությունը, որը եղել է եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ, ներկայիս՝ իսկապես փակուղում գտնվող Եվրոպական միության հետ։ Հենց դա են նրանք հիշատակում՝ եվրոպական ժողովրդավարության մասին խոսելիս։ Հայաստանը մշակույթ է, պետական կառուցվածք, Հայաստանը պետականության այն հիմքն է, որը հազարամյակների արմատներ ունի։ Նրանք հազարամյակների պատմություն ունեն»,- ասել է Զախարովան` Звезда հեռուստաալիքի եթերում։

***

Երբ ՆԱՏՕ-ն ինչ-որ երկրի խոստումներ է տալիս, պետք է հարց ուղղել՝ ե՞րբ է մինչ այդ նրանց մոտ ստացվել պահել խոստումը։ Այս մասին Звезда հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսպես Զախարովան մեկնաբանել է Հայաստանի համագործակցության ընդլայնումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։

«ԱՄՆ-ն պատասխանատու էր Հայիթիի համար։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում այնտեղ։ Նրանք ասում էին, որ գիտեն և կարող են իրավիճակը դուրս բերել փակուղուց։ Ոչ ոք չէր տեսել նման սարսափելի փակուղի, որի մեջ ԱՄՆ-ն մխրճեց Մերձավոր Արևելքը։ Ահա սա է կարևոր, երբ ծրագրվում են քառյակներ, եռյակներ, ինչ-որ ձևաչափեր: Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշեն, թե ուր է տանում ԱՄՆ-ն իր դաշնակիցներին»,- ասել է Զախարովան։

***

Արևմուտքի երկրները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ այդ երկրին ինքնիշխանությունից զրկելու նպատակով։ Այս մասին Звезда հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հենց դա են Հայաստանից ուզում արևմտյան կուրատորները, ուրիշ ոչինչ։ Նրան փորձեր են արել բազմաթիվ պետությունների հետ, որոնք ներկա փուլում, այսպես ասած, զարգացնում են իրենց տնտեսական հնարավորությունները։ Նրանք խոստանում են շատ բան, ինչպես խոստացել էին Սերբիային։ Հենց ԵՄ-ն և Վաշինգթոնը։ Նրանք խոստանում են ամեն ինչ՝ ներդրումներ, աջակցություն տնտեսությանը: Սակայն խոստացվածներից ոչ մեկը չեն կատարում։ Կարևորն այն է, որ հիմա, երբ Հայաստանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը, հիշեն ու պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և սեփական սխալների մեղքը չբարդեն ոչ մեկի վրա»,- ասել է Զախարովան։

***

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Звезда հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձևաչափով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը։ «Պետք է հիշել, որ այդ հանդիպումներն անցկացվում են ԱՄՆ-ում հերթական ընտրական շրջանում։ Բայդենի և լիբերալ դեմոկրատների ղեկավարությամբ Սպիտակ տան միջազգային քաղաքականության լիակատար ձախողման ֆոնին գոնե ինչ-որ արդյունքներ են պետք։ Որտե՞ղ են այդ արդյունքները: Գուցե Մերձավոր Արևելքո՞ւմ»,- ասել է Զախարովան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին