▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսի 374 դեպք, Վրաստանում՝ 2․ Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հրապարակվեցին կ-սի թվերը մայիսի 23-ի դրությամբ։ Դրությունը սարսափելի է։ 1 օրում 374 դեպք։ Վրաստանում՝ 2 դեպք։ Ընդհանուր դեպքերը՝ 6302, Վրաստան՝ 725, Ադրբեջան՝ 3855։ Բնակչության 100000 շնչին՝ Հայաստան 217, Վրաստան՝ 19, Ադրբեջան՝ 38, Թուրքիա՝ 183, Իրան՝ 165։ Սա է ՆՓ-ի և պարետ ՏԱ-ի գործունեության գնահատականը։

Պետական այրերի անգործությունը կ-վ-սը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր։ ՀՀ-ում բուժվել է հիվանդների 46.6%-ը, Վրաստանում՝ 70.2%-ը, Ադրբեջանում՝ 62.2%-ը, Թուրքիայում՝ 75.1%-ը, Իրանում՝ 77.7%-ը։ Սա էլ ԱՆ ԱԹ-ի գործունեության գնահատականն է։ Արևմուտքի, Իրանի և Թուրքիայի համեմատ ՀՀ-ում մի փոքր ցածր է մահացության թիվը։ Դա բնոորոշ է բոլոր հետխորհրդային տարածքներին։ Ասում են վակցինացիաներն են պատճառը։ Ինչպես նաև սահմանափակ թվով ծերանոցները։

Այնուամենայնիվ, վերջին շրջանում ՀՀ-ում այս թիվը ևս արագորեն աճում է։ Այսօրվա դրությամբ ունեցել ենք 77 մահ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ` սոսկ 58»,- գրել է Հրանտ Բագրատյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին