Թարմացված․ Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վարակման և մահվան դեպքեր են գրանցվել: Վիրուսը առաջանումա մոծակի խայթոցից: Տարբեր գնահատականներով վիրուսի ծանր պարագայում ընթացքի դեպքում մահացությունը հասնումա 10%-ի: Վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, այլ փոխանցվում է միայն մոծակի խայթոցից: Ես հասկանում եմ, որ գործող վարչակարգի պարագայում, հաշվի առնելով քովիդի դեմ տապալված պայքարը, անիմաստ է սպասումներ ունենալ, սակայն այնուամենայնիվ հարցա առաջանում, ինչպես է ստացվել, որ վարակի հարուցիչ մոծակների տեսակներ են հայտնվել երկրի տարածքում, և ինչ քայլերի պետք է դիմեն ռիսկի խմբում գտնվող մարդիկ, վարակից խուսափելու համար:
****
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել:
Ազատության փոխանցմամբ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է: Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ, մահացողը նույնպես ռիսկային գոտում է եղել, տարիքը՝ 60-ից բարձր: Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ:
Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ասում է՝ առողջ մարդիկ այն թեթև են տանում։ Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժումը նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ։
Թե բնակչության քանի՞ տոկոսն է թիրախային խմբում՝ ՀՎԿԱԿ տնօրենն ասաց՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի:
Արևմտյան Նիլի, նույն Արևմտյան նեղոսի տենդի ախտանշաններն են, թեթև դեպքերում՝ ջերմություն, գլխացավ, մկանացավ, հոգնածություն, մաշկի ցան, աչքերի ցավ կամ անհանգստություն: Իսկ ծանր դեպքերում հիվանդը կունենա ուժեղ գլխացավ, բարձր ջերմություն, պարանոցի ցավ, կարկամություն, գիտակցության կորուստ, ցնցումներ, մկանների թուլություն կամ կաթված:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։