▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը հասունացած է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Գրեթե կասկած չունեմ, որ Սրբազան պայքարի շարժման՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքը լինելու է մարդաշատ։
Բագրատ Սրբազանն արդեն երկու անգամ ապացուցել է, որ կարողանում է դա անել՝ աննախադեպ հաջողությամբ իր խարիզմատիկ կերպարի շուրջ համախմբելով տասնյակ հազարների։ Սակայն մարդաշատ հանրահավաքներից բացի, շարժումն ունի այժմ հիմնականում հանրային կամ քաղաքացիական գործընթացը քաղաքականի վերածելու խնդիր, և նաև հրապարակի ակնկալիքները, կարծում եմ՝ մեծամասամբ լինելու են հենց այս տիրույթում։
Նման կերպափոխումից է կախված ոչ միայն շարժման, այլ նաև Հայաստանի հետագա ճակատագիրը՝ այն Հայաստանի, որն այլևս չի ուզում թշնամու կողմից ենթարկվել պարբերական նվաստացման ու կորուստների և ապրել միայն մեկ անձի կողմից կայացվող առնվազն կասկածելի հեռանկարներով որոշումների պայմաններում։
Հայաստանում արմատական փոփոխությունների պահանջը միանշանակորեն հասունացած է և դրանք իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական ծրագրային առաջնորդության նոր տեսլականի և ճանապարհային քարտեզի ընկալելի ներկայացում ու իրագործում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին