▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում այսօր այնպիսի իրավիճակ է, երբ քաղաքական ուժի ղեկավարը հնարավորություն չունի շփվելու իր դաշինքի նախընտրական ցուցակի ներկայացուցիչների հետ. Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեց, քանի որ Սամվել Կարապետյանը թեկնածուների հետ շփվելու հնարավորություն չունի. Արամ Վարդևանյան

«Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ առաջին դատական նիստը կայանալու է ապրիլի 15-ին` ժամը 10։30-ին։ Եթե մենք հնարավորություն ունենանք, որ նրա տնային կալանքը վերացվի, ապա նվազագույն քաղաքական հնարավորություն կունենանք մասնակցելու Սամվել Կարապետյանի կողմից դաշինքի ցուցակի ձևավորմանը։ Հայաստանում այսօր այնպիսի իրավիճակ է, երբ քաղաքական ուժի ղեկավարը հնարավորություն չունի շփվելու իր դաշինքի նախընտրական ցուցակի ներկայացուցիչների, թեկնածուների հետ»,- ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ցուցակները կարող են Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև ապրիլի 23-ը, այսինքն` դեռ ժամանակ ունեն։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին