▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում հնարավոր է 80 դրամով դիմակ գնել․ Փաշինյան

Հայաստանում հնարավոր է 80 դրամով դիմակ գնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կան բավարար ծավալով արտադրություններ դիմակի կարիքները հոգալու համար։ Այսօր շուկայում էական գնանկում կա, այսօր ինձ ասացին, որ նույնիսկ կարելի է 80 դրամով դիմակ գնել, չնայած դեռ շատ տեղեր կան, որ 150-200 դրամով են վաճառում, եւ շատ մարդիկ կան՝ չիրազեկվածության պատճառով շարունակում են հին իներցիայով այդ գներով դիմակ գնել։ Այսօր վստահաբար ինքնաշխատ ավտոմատներից կարելի է հատը 100 դրամով գնել դիմակ, իհարկե, այս պարագայում պետք է միանգամից երկուսը վերցնել՝ վճարելով 200 դրամ»,- ասաց նա։

Անդրադառնալով համավարակի հետեւանքներին տարբեր երկրներում՝ վարչապետը հորդորեց արդյունքները չամփոփել, քանի դեռ չի արձանագրվել կորոնավիրուսի ավարտը։

«Որեւէ մեկը արդյունքները թող չամփոփի, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի ավարտը։ Երբ դա արձանագրվի, այն ժամանակ մենք թուղթ ու գրիչ կվերցնենք ու համեմատություններ կիրականացնենք, կտեսնեն՝ ով ինչ է ձեռք բերել, ով ինչ է կորցրել, ով ինչպես է վարել համավարակը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ կորոնավիրուսի պայմաններում կյանքը շարունակելու, ճշտգրիտ է ընտրված եւ չի բացառվում, որ գալիք աշնանը մարդկանց օրգանիզմը իմունիտետ ձեռք բերի վիրուսի նկատմամբ։ Ինչ վերաբերում է հասարակության շրջանում թերահավատությանը վիրուսի գոյությանը, ըստ վարչապետի, ամբողջ ածխարհը կորոնավիրուսի հետ կապված շատ դիլեմաների է հանդիպում, բայց, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ մենք վտանգավոր համաճարակի պայմաններում ենք։ 

Կարդացեք նաև՝ Համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս. բուժվածների բացառիկ ցուցանիշ ունենք. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին