▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում կանցկացվի Մորուքի փառատոն

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը լրագրողների հանդիպման ժամանակ ներկայացրել է, որ սեպտեմբերի 16-ին Երեւանի կենտրոնում կանցկացվի «Մյուզիք Ֆեստ»-ը, որին կմասնակցի համաշխարհային մեգա աստղ, որի անունը գաղտնի է պահվում։

Նույն օրը Արցախի Տող գյուղում կկազմակերպվի գինու փառատոն։

Սեպտեմբերի 30-ին սահմանամերձ Խաչիկ գյուղում գաթայի փառատոնն է, հոկտեմբերի 7-ին՝ գինու փառատոնը՝ Ռինդ գյուղում։

Հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով Երեւանու գինու օրերը կդառնան ավանդական:

«Նոր փառատոն ենք անցկացնելու՝ Մորուքի փառատոն: Կլինեն մրցույթներ, ամենաանհեթեթը, ամենաերկարը, ամենակարճը: Հույս ունեմ, որ կլինեն դրսից ճանաչված մարդիկ, ովքեր մորուք ունեն»,-ասաց նա՝ հավելելով, որ նման փառատոն անցկացնելու միտքը ծնվել է հանկարծակի, երբ Թումո կենտրոնում զրուցելիս է եղել ընկերների հետ:

«Աշխարհում չեք պատկերացնի ինչքան անհեթեթ փառատոներ կան: Դդումի նետման փառատոն կա, շաբաթում մեկ գյուղը կարողանում է ընդունել 300 հազար մարդ»,-ասաց Նունե Մանուկյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին