Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել է, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին հակառակ:
«Վերջին օրերին իրադարձությունների ընթացքը հստակ խախտում է եղած դրական միտումը, հակառակ է գնում Հայաստանի նոր ղեկավարության արած հայտարարություններին, թե իրենք մտադիր չեն հետապնդել նախկիններին՝ քաղաքական մոտիվներով»,-եզրափակել է իր խոսքը ՌԴ արտաքին գործերի նախարարը:
Ներկայացնում ենք Սերգեյ Լավրովի հայտարարության տեսագրությունը