Հայազգի Նորա Պայրաքթարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը, հայտնում են տեղական հայկական լրատվամիջոցները
Նշենք, որ Լիբանանի նախագահը հաստատել է նոր կառավարության կազմը։
Նշանակվելուց հետո հայազգի Նորա Պայրակտարյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
Նա, որպես նախարար, առաջինն այցելել է Արամ Առաջինին՝ ստանալու Վեհափառ Հայրապետի հայրական օրհնությունը։
Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ ինչպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և միջ-եկեղեցական շարժման, այնպես էլ կառավարության աշխատանքում իր կարևոր ներդրումը կունենա հայազգի պատգամավորը։
Նորա Պայրակտարյանն ուսումը ստացել է Լիբանանում, իսկ դոկտորականի տիտղոսը՝ Սորգոնի համալսարանում։ Ներկայումս նա միջազգային հարաբերությունների և իրավունքի դասախոս է ամերիկյան և լիբանանյան համալսարաններում։
Նախարար Պայրակտարյաննը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության և «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի անդամ է։