▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը ՌԴ-ում Chanel բրենդի կոշիկներ են կեղծել` աշխատեցնելով չինացիներին

 Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի իրավապահները հայտնաբերել են կոշիկների ստորգետնյա արտադրամաս, որտեղ կեղծվել են ֆրանսիական հայտնի Chanel բրենդի կանացի կոշիկների որոշ տեսակներ:  Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, պարզվել է, որ տեղում աշխատել են 110 չինացիներ, իսկ ձեռնակարատիրական այդ գործունեությունը ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից բաղկացած խումբը:  Նրանք ապրում են Ռուսաստանում:

Հայտնաբերվել է ավելի քան 3600 զույգ կոշիկ: Մինչ այդ արտադրված կոշիկները վաճառվել են երկրամասի տարբեր առևտրի կենտրոններում:

ՀՀ քաղաքացիների դեմ, հնարավոր է,  քրեական գործ հարուցվի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին