Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին, արձագանքելով երեկվաքնից համացանցում տարածված լուրին, ըստ որի Օլիմպիական կրակը, որ տանում էր հայազգի լողորդ Շավարշ Կարապետյանը, հանգել է, Twitter-ում գրել է. «Հիշեք՝ հայերի հետ կապված վատ նշան չկա։ Նույնիսկ եթե հայի ձեռքում ջահը հանգչում է՝ փողի նշան է»։
Ի դեպ, երեկվանից համացանցում ռուսները խոսում են Շավարշ Կարապետյանի մասին ու հիշում նրա հերոսական պատմությունը, երբ Երևանյան լիճ ընկած տրոլեյբուսից հայտնի լողորդը տասնյակ մարդկանց փրկեց:
Նշենք, որ այս առիթով գրառում է կատարել նաև բլոգեր Տիգրան Քոչարյանը` նշելով. Ցավում եմ, որ երկիրս չի կարողանում արժանիորեն գնահատել մեր ժամանակների Հերոսին: