▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի կրակակետի ոչնչացվելու և 3 հայ զինծառայողի զոհվելու լուրն Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունն է. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ ՊՆ անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությանը, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է.
«Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել։ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքն առանց փոփոխության.

- Ի՞նչքան է այս սուտը հոգնեցրել: Տեսանյութում երևում է պայթեցված թաքստոց: Ես հարց ունեմ. ո՞րտեղից են վերցրել երեք զինվորի մասին թիվը: Մեր պաշտպանության նախարարությունը չի հասկանում, որ անհիմն հայտարարություններով խաթարում է ժողովրդի հավատը… Պետք է խոսել ՓԱՍՏԵՐՈՎ, ոչ թե ենթադրություններով (Bozqurd Sonuna Qədər Türk как вся эта ложь надоела??? Из видео видно-подорвано укрытие.у меня вопрос:откуда взята цифра 3 солдата?Наше МО не понимает,что безосновательными заявлениями подрывает веру народа… нужно говорить Ф А К Т А М И,а не домыслами!)»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին