Թուրք հայտնի գրող Այշե Քուլինը հակահայ հայտարարություններով է հանդես եկել՝ նշելով, թե «թուրքերը հայերին առանց պատճառ չեն կոտորել»։
CNNTurk-ի եթերում հայտնի գրողը ներկայացրել է իր նոր «Երազ» գիրքը, ինչի ժամանակ էլ անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության թեմային։ Գրում է «թուրքագիտական պորտալը»:
Նա նշել է, թե եղել է տեղահանություն պատերազմական ժամանակ, ինչը չի կարելի ցեղասպանություն կոչել։ Բացի այդ, թուրք գրողը սկանդալային հայտարարություն է արել՝ նշելով, թե հայերին թուրքերն առանց պատճառ չեն կոտորել։
Քուլինի այս խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայում, իսկ հայկական սփյուռքում արդեն էլեկտրոնային ստորագրահավաքներ է սկսվել թուրք գրողի դեմ, կոչ է արվում չգնել նրա գրքերը։