▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան․ գործընթացը արդեն սկսվել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան:

24News-ն է գրում, նշելով, որ ըստ ԱԳՆ-ի  աղբյուրների, գործընթացն արդեն սկսվել է, պաշտոնապես այդ մասին հայտնի կդառնա առաջիկայում: Մարությանի նշանակումը միակ քաղաքական որոշումը չէ:

Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Փաշինյանն ԱՄՆ դեսպան է նշանակում Լիլիթ Մակունցին, Ուկրաինայի դեսպան՝ Վլադիմիր Կարապետյանին, իսկ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ԱԳՆ-ում տարածված լուրերի, առաջիկայում նշանակվելու է ՌԴ դեսպան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին