▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները երեկոյան կանցնեն գործի. Փաշինյան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության բաժնի պետ Աշոտ Ասատրյանը  տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել , որ հիմնարկի  նոր մեքենաները գնում են Կենտրոն վարչական շրջան՝ աղբահանություն իրականացնելու:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ 
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի:

Հույս ունեմ երեւանցիները առավոտյան կզգան տարբերությունը: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը ներմուծել է արդեն 34 աղբատար ավտոմեքենա»:
 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին