▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանը դիմել է Ոստիկանապետին. «Ֆեյսբուքով» սպառնում են իրեն եւ իր եղբորը

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ հայտնել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվերհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր եւ իր եղբոր, վարչապետի օգնական Նաիրի Սագսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին:

Shamshyan.com-ն է գրում այս մասին ու նշում, որ կայքի տեղեկություններով, Ղազարյանը դիմումի ընթացքը լուծելու համար հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին