▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ, վերջը քեզ ծեծելու եմ. Նախարարը՝ լրագրողին. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է, որ կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, տեսնելով մոտեցող լրագրողներին, միանգամից հայտարարեց. «Միայն մեկ հարց»։

«Լրագրողների հարցին՝ Հայաստանում կոռուպցիան նվազե՞լ է, նախարարը բերեց երկու օրինակ. Իրավաբանական անձի գրանցումը պարզեցվել է, ծննդականն էլ կարելի է ստանալ առցանց, ու հայտարարեց՝ «Կարծում եմ նվազել է»։

Բա որ կոռուպցիան նվազել է, ինչու մարդիկ դա չեն նկատում։ Հոռետե՞ս են, թե՞ Ձեր վատն են ուզում...

Չեն նկատում, որովհետեւ մենք լրագրության, նաեւ լրագրության...

Գաղջ մթնոլորտ ենք ստեղծում, չէ՞։

Չէ... դուք ասացիք։ Նաեւ այն պատճառով, որ... լրագրությանը պետք է սենսացիա, լրագրությանը պետք են բացասական ինչ-որ բաներ։

Միայն մե՞ր երկրի լրագրությանն է նման բաներ պետք։

Հայ ժողովուրդը մի ունիկալ առանձնահատկություն ունի՝ բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրենց։

Ասենք ճապոնացիներն ուրիշ են, մենք ուրիշ ենք հա՞...

Շնորհակալություն, ցտեսություն։

Նժդեհական դառնալուց հետո՞ եք այդ (որ մեր ազգը ունիկալ է-խմբ) եզրակացությանը հանգել։

«Հայկ, վերջը քեզ ծեծելու եմ»։

Խմբ. կողմից.

ՀՀ գլխավոր դատախազությանը հորդորում ենք արդարադատության նախարարի վերջին արտահայտությունը չընդունել որպես բռնության իրական սպառնալիքի մասին հաղորդում»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին