▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական առաջին բլոկչեյնի՝ Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը փետրվարի 1-ին

Fastex Chain-ի թեսթնետի մեկնարկը նոր՝ proof of stake and activity (PоSA) կոնսենսուսի մեխանիզմով, կտրվի փետրվարի 1-ին:

SoftConstruct ընկերության համահիմնադիր Վիգեն Բադալյանն իր խոսքում նշեց. «Ուրախ եմ հայկական առաջին  բլոկչեյնի թեսթնետի մեկնարկի առիթով: Խորապես համոզված եմ, որ  այս նորարարական հարթակի մեկնարկը կարող է մեծ խթան հանդիսանալ թվային ակտիվների զարգացման և Web3 տեխնոլոգիաների աշխարհում նոր նվաճումների համար»:

Fastex Chain-ը ներկայանում է ամբողջովին նոր՝ PоSA կոնսենսուս մեխանիզմով: PоSA-ն  հնարավորություն է տալիս բլոկչեյնում դառնալ վավերացնող (validator) ոչ միայն ցանցում կատարած մասնակցությունից, այլ նաև վավարեցնողների կողմից ստեղծված պրոդուկտների ակտիվությունից: Պրոդուկտի ակտիվությունը կախված է սմարթ պայմանագրի վրա կատարված գործարքների քանակից, կամ որ նույնն է՝ օգտատերերի քանակից: Ավելի շատ ակտիվություն ունեցող վավերացնողն առավել հաճախ է կարողանում վաստակել բլոկի պարգևատրումները (block rewards):

Հիշեցնենք, որ Fastex Chain-ի սեփական կրիպտոարժույթը FTN-ն է, որը հասանելի է լայն լսարանին հունվարի 18-ից սկսած: Fastex Chain-ի գործարկումից հետո FTN-ը կդառնա այս հարթակի հիմնական պաշտոնական արժույթը: Այն հնարավոր կլինի օգտագործել ինչպես ներցանցային տարբեր տեսակի գործարքներ իրականցնելիս, այնպես էլ՝ ցանցից դուրս: Fastex Chain-ի այս նորարարական լուծումը նոր ճանապարհ է ստեղծում անհատների ապագայի բարելավվմանը:

Թվային ակտիվների աշխարհում Fastex Chain-ը սահմանում է նոր կանոններ՝ դառնալով հայկական ծագման առաջին բլոկչեյն էկոհամակարգը, որի նպատակն է  ստեղծել նոր և առավել բաց ու հասանելի միջավայր Web3-ում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին