▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ազգանուն ունեցող մարզիկին Բաքվի օդանավակայանից հետ են ուղարկել

Ադրբեջանը չի թույլատրել թուրք մարզիկին մասնակցել Բաքվում անցկացվող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը՝ արգելելով նրան մուտք գործել Ադրբեջան:

Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի փոխանցմամբ  դիարբեքիրցի մարզիկ Զաֆեր Նոյանին Բաքվի օդանավակայանից  հետ են ուղարկել Թուրքիա: Նոյանին Ադրբեջան չթողնելու  պատճառը նրա ազգանվան «յան» վերջավորությունն է, որն ադրբեջանցիների մոտ հայության հետ է ասոցացվում: Չնայած թուրք բազկամարտիկը հայտնել է հայ չլինելու մասին, նրան թույլ չեն տվել մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Փաստը հաստատել է նաև Յուսուֆ Այդեմիրը, ով ղեկավարում է այն սպորտային ակումբը, որի սանն է հենց  Զաֆեր Նոյանը: Այդեմիրը նշել է, որ  հայկական ազգանվան նմանության պատճառով Նոյանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

 Աղբյուրը՝ Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին