▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական դրամին կարող է փոխարինել թյուրքական «ալթըն» անվանմամբ արժույթը. «ՀԺ»

«Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդրադարձ կա նաեւ միասնական արժույթի ներդրման հարցին։

Ըստ այդմ՝ ՄՄ-ի հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական տարածքում ժամանակի ընթացքում ներդրվելու է նոր՝ միասնական արժույթ, որն ունենալու է թյուրքական «ալթըն» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «վեցնոց»։ Հայաստանը եւս միանալու է այդ միությանը, իսկ դա նշանակում է, որ մեր դրամին փոխարինելու է ալթընը։ Ավելի «սրամիտ» հեռանկար Հայաստանի համար դժվար էր նույնիսկ սարսափ հեքիաթներում նկարագրել։ Պետք է սպասել, որ Մաքսային միության կազմում Հայաստանի առաջին դեմքին կսկսեն կոչել սուլթան, իսկ մեր ազգանուններին կավելանա «օղլու» վերջածանցը։ Սա, իհարկե, կատակ է, բայց առայժմ»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին