▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական հարսանեկան ավանդույթների մուսուլմանական ծագման ու օրալ սեքսի մասին․18+

 

Որքան էլ հայերս տարփողենք մեր հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթության մասին, ապացույցներ քերենք Զորաց քարերից մինչև Էրեբունի, Արտաշես Շինարարից մինչև Ռոբերտ «Շինարար», իրականությունը չի փոխվելու։

Որքան էլ ցավոտ հնչի՝ ժողովրդական մտածողության, ավանդույթների, նախասիրությունների ու ժամանցի տեսանկյունից, հայերս բազմաթիվ ընդհանուր գծեր ունենք մեր հարևաննների և կովկասյան ազգերի հետ։

Հետաքրքիրն այն է, որ այդ ընդհանրություններն առաջանհերթ երևան են գալիս հասարակական-բարոյական նորմերի, հարսանեկան ավանդույթների, ամուսանական հարեբերությունների և սեքսի ընկալման տեսանկյունից։

Նախ խոսենք հարսանեկան ավնադույթների մասին։ Գիտեի՞ք, որ հայկական հարսանեկան ավանդույթներն իրականում այդքան էլ հայկական չեն։ Չնայած վերջիններս օրեցօր նահանջում են՝ յուրացնելով առավելապես եվրոպական հարսանեկան մոդելները, բայց մեր իրականության մեջ դեռ մնում են քարացած մի շարք «կասկածելի» ծագում ունեցող սովորույթներ, օրինակ՝ կարմիր խնձոր անունը ստացած մուսուլմանական ավանդույթը։ Աղջկա «անմեղությունը» ապացուցող այս ավանդույթը բնորոշ է դաղստանցիներին, չեչեններին, ադրբեջանցիներին և այլ կովկասյան ժողովուրդների։ Իհարկե որոշ տարբերություններով։ Օրինակ՝ Դաղստանում խեղճ հարսնացուների մազերն ամբոջությամբ կտրում են, իսկ հարսանեկան զգեստն այնպես են պատրաստում, որ «պաշտպանի» աղջկա կուսությունը։

Եվրոպացիները աչքի են ընկնում իրենց տոլերանտությամբ (հանդուրժողականությամբ) սեռական նախասիրություններով տարբերվող առանձին խմբերի ու անհատների նկատմամբ, իսկ կովկասյան ժողովուրդների մոտ լրիվ հակառակն է (այդ թվում նաև հայերիս մոտ)։

2011 թվականին, երբ ծառայում էի ՀՀ Զինված Ուժերում, մեր զորամասում մի ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Ու քանի որ 1500 ժամկետային զինծառայողները ներկայացնում են հայկական 1500 ընտանիքների դաստիարակություն ու ժողովրդամտածողություն, դեպքը լավագույն կերպով կներկայացնի հանրության վերաբերմունքը սեքսի բազմազանություններին ու այդ վերաբերմունքի դաժան հետևանքները։

Նոր զորակոչված մի պատանի, ով ամբողջ կյանքն ապրել էր Ռուսաստանում և շատ դժվար էր խոսում հայերեն, գումարտակի անխիղճ հրամանատարի ձեռքն ընկավ։ Թարմ միս ստացած մսագործի պես, իր հովանավորությունը վայելող մի քանի զինվորների ներկայությամբ հրամանատարը հարց տվեց․ «Ռուսաստաններում ապրած տղա ես, հլը պատմի տենանք ո՞նց ես ծծել»։ Տղան, ով ընդհանրապես տեղյակ չէր, որ այդ հարցից հետո իր ճակատագիրը խեղվելու է, պատասխանեց․ «Ընկերուհիս նստում էր դեմքիս, լեզվով ութ էի նկարում»։ 

Տղան մնաց մեր զորամասում մեկ ամսից քիչ։ Նրան կանչում էին «Ծծող» մականունով, նրա բաժակն ու ամանները ծակ էին, նա չէր օգտվում ոչ մի ընդհանուր բանից, որից օգտվում էին «մաքուր» զինվորները,  ճաշարան գնում էր։ Նրան հայհոյում ու ամենաանողոք ծաղրի էին ենթարկում։ Տղան չէր հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում, իսկ երբ հասկացավ, տեղափոխեցին այլ զորամաս։

Բանակը հասարակության արժեհամակարգի մանրակերտն է, իսկ մենք երեք հազար տարվա պատմություն ունեցող արիական ցեղ, ով պատրաստ է հոշոտել իր հայրենակիցներին անկողնային նախասիրությունների համար։

Շարունակելի

 

Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին