▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիտեք՝ ի՞նչ է կատարվում երկրում, երբ տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու կառույցները զբաղված են ոչ թե իրենց ուղղակի գործառույթով, այլ, օրինակ, օդում կախված լուրերի համաձայն՝ առավոտից երեկո «լսում են» ընդդիմադիրներին և կազմակերպում են տեղեկատվական գրոհներ իշխանության ընդդիմախոսների հանդեպ, կամ պարզապես չեն հասկանում իրենց գործառույթների բնույթը։
     Արդեն տևական ժամանակ է, ինչ թուրքական և ադրբեջանական հաքերների ձեռքերում հայտնվում են ՀՀ քաղաքացիների մասին տվյալներ, դրա հետ մեկտեղ մենք չգիտենք հաքերային գրոհների իրական ծավալները և չգիտենք, թե ի՞նչ գաղտնի տվյալներ են հայտնվել թշնամու մոտ։
     Սա չափազանց մտահոգիչ է և վտանգավոր...
     Կարծում եմ, որ այս հարցերին պետք է, ինչ-որ կերպ լուծում տալ, հակառակ դեպքում հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին