▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական PicsArt բջջային հավելվածից արդեն օգտվում է 400 միլիոն մարդ

Հայաստանում ստեղծված PicsArt ֆոտոստուդիա հեռախոսային հավելվածից արդեն օգտվում է 400 միլիոն մարդ ամենատարբեր երկրներից․ դա թերևս մեր երկրում ստեղծված ամենահայտնի արտադրանքն է:

«Հայկական PicsArt բջջային հավելվածը ներբեռնվել է 400 միլիոներորդ անգամ։ Շնորհավորու՛մ եմ, մի՛շտ առաջ...»,-այս առիթով գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:

PicsArt-ը  հավելված-ֆոտոխմբագիր է, որի միջոցով կարելի է նկարներ խմբագրել, ստանալ տարբեր կոլաժներ, նոր նկար անել կամ նկարների վրա նկարել, և այլն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին