▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ԶՈւ-երն այսօր հաջողություններ են գրանցել. հակառակորդը զգալի կորուստներ է կրել

 

Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրն իր հարակից անտառներով, որոշ տեղերում, որոշ բնակավայրերի հարակից անտառներում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասուլիսի ժամանակ ասցա ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր՝ նույն ժամանակ, հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել: «Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ», - ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին