▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկոն ԱՄՆ-ում ՉԻ ՄՆԱ. որոշ աշխատանքներ էլ կվերջացնի ու ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Կարգին սերիալի հինգերորդ եթերաշրջանն արդեն իսկ մեկնարկել է և արդեն իսկ ներկայացված սերիաներում Վարդանի կերպարի բացակայությունը կրկին խոսակցությունների մեծ ալիք է բարձրացրել, թե վերջինիս մարմնավորող Հայկ Մարությանը` Հայկոն, ընտանիքի հետ հեռացել է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Միացյալ Նահանգներում եւ այլեւս հանդես չի գա Կարգին սերիալում:

Այս մասին գրում է bravo.am-ն ու նշել, որ իր թղթակցի զրույցում Հայկը ժխտել է վերոնշյալ ասեկոսեները:

-ԱՄՆ-ում եմ գտնվում No Comment-ի կազմակերպչական հարցերով: Այստեղ ունեցել ենք երկու մեծ, անկրկնելի համերգ Pasadena Civic լեփ-լեցուն դահլիճում: Երկուսի տոմսերն էլ ամբողջովին սպառվել էին: Համերգները տեղի են ունեցել սեպտեմբերի 22-ին եւ հոկտեմբերի 7-ին: Այժմ որոշ աշխատանքներ էլ վերջացնում եմ ու վերադառնամ Հայաստան,-ասել է Հայկ Մարությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին