Ermenihaber.am -ը տեղեկացնում է , որ Իգդիրի Թուզլուջա շրջանի բնակիչ , 50-ամյա Յուսուֆ Թեքինը, պատահաբար սպանել է ազգությամբ հայ եղբոր կնոջը:
Միջադեպը տեղի է ունեցել տան բակում: Յուսուֆը ցանկացել է որսորդական հրացանով կրակ բացել ագռավների վրա, որոնք վնաս են հասցնում ցորենի արտերին, և պատահաբար փամփուշտներից մեկը դիպչել է 45-ամյա հարսին` Բազե Բաքոյանին:
Կինը մահացու վնասվածք ստանալով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվում նրա կյանքը փրկել:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործը: Յուսուֆ Թեքինը ձերբակալվել է: Աղբյուրի համաձայն` Բասե Բաքոյանը 10 տարի առաջ ամուսնացել էր թուրք Յուսուֆի եղբոր հետ: Ուներ 2 երեխա: