▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքի պաշտպանության առաջնագծում

 

Տեսնել լրահոսը

Ղարաբաղը մերն ա, մերն էլ պիտի մնա, հաղթելու ենք. հայրենիքի պաշտպանության առաջնագծում

16:37, 18.10.2020

Տարածաշրջան:ՀայաստանԱրցախԱդրբեջան
Թեմա: Քաղաքականություն


Արցախի Պաշտպանության բանակը հերթական տեսանայութն է հրապարակել հայրենիքի պաշտպանության առաջնագծից:

«Մեր անձնակազմի դուխը միշտ բարձր է եւ միշտ պատրաստ ենք կատարել ցանկացած առաջադրանք` պաշտպանելով մեր դիրքը, մեր սահմանը եւ մեր ազգը»,-ասում է առաջնագծում ծառայող զինծառայողներից մեկը:

Մեկ այլ զինծառայող էլ հավելում է. «Սա մեր հողն է, պատերազմը Ադրբեջանն է սկսել եւ մեր 18, 19, 20 տարեկան տղաները ամուր կանգնել են մեր հողի վրա, պաշտպանել մեզ Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակից, մենք էլ եկել ենք իրար մեջք մեջքի տված մեր հողը պահենք,ու պահելու ենք մինչեւ վերջ: Սա մեր Մոնթեի ազատագրած հողերն է ու մենք պարտավոր ենք մինչեւ վերջ կանգնել այս հողի համար: Ղարաբաղը մերն ա, մերն էլ պիտի մնա, հաղթելու ենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին