▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանի վրա կրակել են խլացուցիչով ատրճանակից, ենթադրվում է` շենքի տանիքից

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են վերեւից, ենթադրվում է, որ շենքի տանիքից։

Ըստ   Հայնյուզ.am-ի, հանցագործը կրակ է արձակել խլացուցիչով ատրճանակից, այդ իսկ պատճառով կրակոցների ձայները չեն լսվել։ 

Արձակվել է մի քանի կրակոց, որից 2-ն են դիպել տուժողին։ 

Հիշեցնենք, որ մահափորձ է իրականացվել Պարույր Հայրիկյանի նկատմամբ:

Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում, որտեղ բնակվում է թեկնածուն: Անհայտ անձը կրակել է Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Նախագահի թեկնածուն հրազենային ոչ շատ լուրջ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետրոնից հայտնում են, որ տուժողին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք եւ նրա կյանքի վտանգ չի սպառնում։ Հայրիկյանը գտնվում է գիտակից վիճակում, անգամ հասցրել է մի քանի հոգու հետ զրուցել։ 
 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին