Tert.am-ը գրում է, որ «ՀայՌուսգազարդի» մի աշխատակից «Ներազգային ազատագրական շարժմանը» ներկայացրել է մի սարքի լուսանկար, որի մասին հայտնել է, որ այդ սարքով գազը ազոտի միջոցով կալորիազրկվում է և դրա հետևանքով ավելանում է գազի ծավալը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ներազգային Ազատագրական» շարժման հիմնադիր Վահան Մարտիրոսյանն ու , մասնավորապես, նշել է. «Կարող եմ ներկայացնել կաթի օրինակով, երբ օրինակ՝ կաթը 30 անգամ ջրով բացեն, ծավալը լիտրերով կավելանա, այ այդպես իրենց ներքին ռեզերվուրներում գցում են գազի կալորիականությունը»:
Ի պատասխան հարցին, թե ինչ որակի գազ է ներկրվում Ռուսաստանից, Վահան Մարտիրոսյանը նկատել է, որ սահմանի վրա գալիս է բարձր կալորիականությամբ x ծավալի գազ, քանի որ «հինգ տեղ ստուգվում է», սակայն գազը կալորիազրկվելով , ավելանում է, դառնում y քանակությամբ և տրամադրվում է բնակչությանը:
Նա նաև ասել է , որ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնները վախենում են անկախ ստուգումներ իրականացնելուց, ինչպես օրինակ՝ Ֆիզիկայի ինստիտուտի մի աշխատակից ասել է, որ՝ եթե ինքը կորցնի իր աշխատատեղը, ապա ով է տալու իր աշխատավարձը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում