▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտարարությունը մեկ բառ է, ու պիտի իմանաք, որ հայտարարությունը՝ հայտարարություն. Գալուստ Սահակյան

«Դա պարզապես հայտարարություն էր: Հայտարարությունը մեկ բառ է, ու պիտի իմանաք, որ հայտարարությունը՝ հայտարարություն է»,- «Եռաբլուր» պանթեոնում անդրադառնալով ԳՇ բարձրաստիճան սպաների հայտարարությանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

«Եթե մեր երկիրը վտանգի մեջ է, բանակը ոտքի վրա պիտի լինի: Ո՛չ, դա հեղաշրջման փորձ չէր, հեղաշրջման փորձ կլիներ, եթե քաղաքում բանակը կանգնած լիներ»,- ասաց նախկին պատգամավորը:

Հարցին՝ ինչու իրեն չեն տեսնում Բաղրամյան պողոտայում, պատասխանեց. «Եթե շատ մարդ է գալիս, նրանց մեջ նաև ես կամ»: Ճշտող հարցին, թե երբ է եղել այնտեղ, նշեց. «Ոչ մի անգամ չեմ եղել ու չեմ էլ կարծում, որ պարտադիր է իմ՝ էնտեղ լինելը. իմ փոխարեն շատ մարդիկ են գալիս: Եթե գալիս են, ուրեմն իմ համակիրներն են»: Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեմային՝ ՀՀԿ-ական գործիչն ասաց. «Եթե՝ էսպես կոչված վարչապետը մասնակցի ընտրություններին, մենք դրանք չենք մասնակցի: Այն մարդը, որը հոշոտեց մեր ամբողջ հայրենիքը, նրա հետ ճանապարհով քայլել չարժե»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին