▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնի բեղավոր արտադրանքը ինձանից էր կախվել»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Քիչ առաջ Հանրայինի եթերում հայտնի բեղավոր արտադրանքը ինձանից էր կախվել։

Այդ առիթով հիշեցի այս գրառումս։

Ըստ պատմական աղբյուրների, առաջին մեխանիկական հակաբեղմնավորիչները պատրաստվում էին հորթերի կաշվից կամ ոչխարների աղիներից։

Ժամանակի ընթացքում գիտատեխնիկական առաջընթացը ներխուժեց նաեւ այս ոլորտ եւ ի հայտ եկան բազմաթիվ նոր նյութեր։

Աշխարհն առաջ գնաց, սակայն դատելով քաղաքական դաշտի իշխանական շատ կոնկրետ ներկայացուցչի հարցազրույցներից եւ կաշվի հաստությունից, կարելի է եզրակացնել, որ այդ ոլորտի իննովացիաները նրան շրջանցել են։

Նշենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, թե հանձնաժողովն այսօրվա զեկույցը գաղտնի է արել, «որովհետև պարզվեցին, որ միֆերը՝ բահերով կռվող զինվորների, դիզվառելիքի պակասի մասին կեղծ էին և հանձնաժողովն ունի մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել Ապրիլյան պատերազմի հաղթանակը»:

Ի պատասխան եթերի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Դե հիմա, ես՝ որպես հանձնաժողովի նախագահ առաջարկում եմ Աշոտյանին «Աշոտյան» լինի: Ինքը չի հասկանում՝ ինչ ա խոսում, չի էլ կարող հասկանալ...: Աշոտյանը թող աշխատի զբաղվել կուսակցական գործունեությամբ և ցուցակում իր տեղը ֆիքսի, եթե չի ցանկանում «Աշոտյան» լինի»:

Եթերի ավարտին հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը խնդրել է իր հյուրին «կոռեկտ արտահայտվել», ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է. «Կոռեկտ եմ, ի՞նչ ա, Աշոտյանը վատ բա՞ռ ա:Կոռեկտ եմ ասում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին