▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանի թոռնուհուն հայտնաբերել են դանակահարված և սպանված

Հոլիվուդյան հայտնի դերասան Մորգան Ֆրիմանի խորթ թոռանը` 33-ամյա Իդենա Հայնսին, գտել են դանակահարված և սպանված: Արդեն ձերբակալվել է Իդենայի  սիրեցյալը, ում ոստիկանները հայտնաբերել են անմիջապես դիի մոտ, ավելին`  դանակը  ձեռքին:

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է ստիպել երիտասարդին այդպես վարվել իր սիրելիի հետ: Նշենք, որ  Իդենան Ֆրիմանի առաջին կնոջ թոռնուհին է: Հաշվի առնելով, որ աղջկա և Ֆրիմանի միջև արյունակցական կապ չկա`  լուրեր էին պտտվում, որ  դերասանը պատրաստվում է ամուսնանալ նրա հետ, ինչը հետագայում հերքվել էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին