▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է դարձել, թե ինչ է նվիրել Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին

 

Արդեն տեղեկացրել ենք, որ  սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել Փաշինյանի ու Պուտինի հանդիպումը:

«Կոմերսանտ» պարբերականի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը, ով լուսաբանել է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, հայտնել է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայկական կոնյակ է նվիրել։

«Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, պատվիրակության անդամներից մեկը դուրս եկավ ու վերադարձավ կես րոպեից՝ ձեռքերը մեջքի հետևում պահած։ Նրա ձեռքում կար բավականին ճմռթված դեղին ստվարաթղթե տուփ։ Դրա վրա ռուսերեն, ու, հավանաբար, հայերեն գրություն էր․ «Հայկական կոնյակ»։ Դատելով նրանից, որ տուփը շատ ճմռթված էր՝ կոնյակը հին էր», - ասել է լրագրողը:

 

Կարդացեք նաև՝ Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա

Ի հեճուկս որոշ վատատեսության, մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Փաշինյանը կոչ է արել զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Համոզված եղեք, որ ոչ ոք ոչ մեկին չի ուզում «խաբի, քցի»...Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի հայ գործարարներին

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին Երևան է հրավիրել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին