▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է «Նաիրիտ»-ում հրդեհի նախնական պատճառը

 

«Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է 50 տոննա լաք-էթինոլ նյութ: Հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է: Այս մասին դեպքի վայրից ասել է հրշեջ-փրկարար ծառայության գնդապետ Վալերի Բագիյանը: Նրա խոսքով՝ տարածքում իրականացված քիմիական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ոչ մի վտանգավոր նյութ չի այրվում:

«Լաք-էթինոլը հանդիսանում է այս գործարանի թափոններից: Նույն դեպքը եղել է 8 տարի առաջ: Բռնկումը, հավանաբար, եղել է բարձր ջերմաստիճանի ազդեցությունից»,- պարզաբանել է նա՝ ավելացնելով.

«Սանկտ Պետերբուրգում նավերի կառուցման ժամանակ այս նյութն օգտագործում են որպես լաք, որպեսզի ջուրը չներթափանցի»,- հավելեց Բագիյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին