▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստի օրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։

Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

 

Գործը քննելու է դատավոր Տիգրան Սիմոնի Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ հայցի հիմքում՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին