▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության հետ կապված դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները

Հայտնի է դարձել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ կապված դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` անվտանգության տեսախցիկների տեսագրություններից պարզ է դարձել, որ Անկարայի ոստիկանության աշխատակից 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշը ռուս դեսպանի վրա կրակել է 11 անգամ:

Ըստ փորձաքննության նախնական եզրակացության փամփուշտներից 9-նն է դիպել դեսպանին: Նշվում է, որ Ալթընթաշը նախօրոք զեկուցագիր էր գրել` խնդրելով իրեն մեկ օրով ազատել ծառայողական պարտականություններից:

Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ արդեն Անկարա է ժամանել ռուս մասնագետներից կազմված 18 հոգանոց խումբը, որը պետք է թուրք գործընկերների հետ միասին իրականացնի դեսպանի սպանության գործի հետաքննությունը:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին