▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են էլեկտրոնային եղանակով քվեարկության տվյալները

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկության արձանագրության տվյալները։

Էլեկտրոնային ընտրողների թիվը 877 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 747,  անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 37։

«Ելք» դաշինքը հավաքել է 52 ձայն, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը՝ 6, Հայկական վերածնունդ կուսակցությունը՝ 3, «Ծառուկյան» դաշինք՝ 73, Կոնգրես֊ՀԺԿ դաշինք՝ 2, Հանրապետական կուսակցություն՝ 529, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 3, Օհանյան֊Րաֆֆի֊Օսկանյան դաշինք՝ 17, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 25:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին