▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «Նոր ալիք»-ի ու «Մանկական Նոր ալիք»-ի եզրափակիչ անցած մասնակիցների անունները

 

2013թ.-ի ապրիլի 19-ին և 20-ին տեղի ունեցավ «Մանկական Նոր Ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցում էին Ռուդիկ Գրիգորյանը, Էլինա Չոլախյանը, Անգելինա Գասպարյանը, Տաթև Ենգիբարյանը, Կարապետ Կարապետյանը և Դավիթ Վարդանյանը: Իսկ ապրիլի 21-ին և 22-ին կայացավ երիտասարդական «Նոր Ալիք»  մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ մեր երկրից եզրափակչում հայտնվելուն հավակնում էին Մերի Մնջոյանը, Մարտ Բաբայանը, Նարեկ Մակարյանը, Նիկ Եգիբյանը, Աիդա Քալանթարյանը, Ելենա Տեր-Հովսեփյանը, Արծվիկ Հարությունյանը և Իվետա Մուկուչյանը: Կիսաեզրափակիչ փուլերի արդյունքում հայտնի դարձան այն մասնակիցների անունները, ովքեր եզրափակիչ փուլերում կներկայացնեն Հայաստանը «Նոր ալիք»  ամենամյա միջազգային երգի մրցույթում:

Երիտասարդ կատարողների «Նոր Ալիք»  երգի մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցը «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանն է, ով, ի դեպ, կիսաեզրափակիչ էր անցել առանց մրցույթի նախնական փուլին մասնակցելու, քանի որ հենց նա ճանաչվեց հաղթող «Հայաստանի ձայնը» մրցույթում և ստացավ այդ հնարավորությունը: Իսկ «Մանկական Նոր Ալիք»-ին Հայաստանը կներկայացնի Էլինա Չոլախյանը:

2013թ.-ի հուլիսի 23-28 Յուրմալայում կկայանա մեծահասակների «Նոր Ալիք 2013» մրցույթի եզրափակիչ փուլը, որի մրցույթային օրերին, ինչպես նաև բացման, փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր շքեղ արարողություններին հեռուստադիտողները հերթական անգամ հնարավորություն ունեն հետևել «Արմենիա TV»-ի ուղիղ եթերում: Իսկ օգոստոսի 16-18-ը Արտեկում կանցկացվի «Մանկական Նոր Ալիք 2013»-ի եզրափակիչ փուլը, որի զարգացումներին ևս հաղորդակից կդարձնի «Արմենիա TV»-ն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին