▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղորդավարների անունները

Հայտնի են  «Օսկար» 86-րդ մրցանակաբաշխության արարողության համահաղորդավարների անունները:

Մարտի 2-ին «Դոլբի» թատրոնի բեմ կբարձրանան Անջելինա Ջոլին, Շարլիզ Թերոնը, Քևին Սփեյսին, Չենինգ Տատումը, Ջոն Տրավոլտան, Ջիմ Քերին, Բրեդլի Կուպերը, Դենիել Դեյ Լյուիսը, Ռոբերտ դե Նիրոն, Հարիսոն Ֆորդը, Վուփի Գոլդբերգը, Ջենիֆեր Լոուրենսը, Ուիլ Սմիթը, Քերի Վաշինգթոնը, Էմմա Ուոթսոնը, ովքեր կկատակեն, կհայտարարեն անվանակարգերը, կբացեն հաղթողների անուններով ծրարները։ Արարողությունը կվարի կատակերգու դերասանուհի Էլեն Դեջեներեսը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին