▲ Դեպի վեր

Կիրակի, 16.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայտնվել են Անջելինա Ջոլիի ֆիլմի առաջին կադրերը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Անջելինա Ջոլին վերջերս փնտրում էր առանց դաջվածքների տղամարդկանց «Անպարտելին» նոր ֆիլմի նկարահանումների համար:

Գրեթե երկու շաբաթ առաջ Ավստրալիայում արդեն սկսվել են ֆիլմի նկարահանումները, և համացանցում հասանելի են առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից:

Դերասաններն ստիպված են եղել լրջորեն պատրաստվել ֆիլմի նկարահանումներին : Նրանք մի քանի ամիս շարունակ հետևել են խիստ դիետայի՝ կորցնելով զգալի քաշ, որպեսզի կարողանան սովից ու տապից տառապածների տպավորություն ստեղծել:

Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2014թ. դեկտեմբերի 25-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին