▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հազվադեպ հանդիպող ալպիական ռոզալիա բզեզը` Գեղարքունիքի մարզում

ԷկոԼուր-ը գրում է.Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքում առաջին անգամ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող ալպիական ռոզալիա (Rosalia alpine) բզեզը: Այս բզեզը ծայրաստիճան հազվադեպ է հանդիպում, վերջին անգամ Հյուսիսային Հայաստանում հավաքվել է 1970-ական թվականներին, Շիկահողում միակ առանձնյակը հանդիպել է 2005թ.: Գեղարքունիք համայնքում ալպիական ռոզալիային հայտնաբերել է «Աժդահակ» էկոակումբի ավագ անդամ, ուսուցչուհի Սուսաննա Հովհաննիսյանն իրենց բակում՝ հին փայտերի արանքում:
Այս բզեզի ապրելավայրերը համարվում են հաճարենու և թեղու առկայությամբ հին, գերազանցապես լեռնային անտառները, որտեղ կան խիստ թուլացած, չորացող, ցրտահարված և փչացող բներով ծառեր:
Հայաստանում այս միջատը հանդիպել է միայն Տավուշի Կիրանց գյուղում, Հաղարծին վանքի մոտ և Սյունիքի Շիկահողի արգելոցում: 

Վտանգման հիմնական գործոնները թրթուրների զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումն է: 
ՀՀ Կարմիր գրքում այս տեսակը նկարագրել է կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը: 

Ալպիական ռոզալիան Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես Վտանգված»` EN B 1a+B2a: Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver 2.3) «Խոցելի» կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված II-ում:

Լուսանկարում հայտնաբերված ալպիական ռոզալիան է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին