▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության շենքից հանվել է ՀՀ դրոշը

Այսօր առավոտյան լրատվամիջոցները ֆիքսել էին, որ Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը հանված է։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ սովորական տեխնիկական ընթացիկ աշխատանք է, դրոշը հանվել է փոխարինվելու նպատակով։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէ այդ ընթացքում այլ դրոշ տեղադրել, Խաչատրյանն արձագանքել է․ «Այդպես էլ արվում է, Ձեզ ի՞նչ է թվում՝ դա հինգ րոպեի աշխատա՞նք է։ Դուք տեսե՞լ եք ձողի բարձրությունը, կարվում է այդ դրոշը, որպեսզի չընկնի»։

ՀՀ դրոշն արդեն իսկ տեղադրվել է Կառավարության շենքի վրա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին