Արդեն տեղեկացրել էինք, որ հուլիսի 22-ին մեկնարկելու է «Նոր Ալիք 2014» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Սոնա Ռուբենյանը: Այս պահին մեր մասնակիցը իր երաժշտական պրոդյուսերի` Անդրեի և «Վիտամին ակումբի» Գարիկի հետ գտնվում է Յուրմալայում, որտեղ ընթանում են մրցույթի վերջին փորձերը:
Հիշեցնենք, նաև որ բացի մրցույթի գլխավոր մրցանակից, մասնակիցներից մեկին պետք է շնորհվի նաև «Հանդիսատեսի համակրանքը» մրցանակը, ինչի համար պետք է քվեարկել հետևյալ հղումով. քվեարկելու համար մասնակիցներից յուրաքանչյուրը մինչ Յումալա մեկնելը փոքրիկ կատարում է նվիրել հանդիսատեսին` խնդրելով քվեարկել իր օգտին:
Այս առումով Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Սիրելի ընկերներ, ունենք ձեր քվեարկության կարիքը։ Դուք հիմա քվեարկեք, հետո հենց վերադարձանք, ձեր բակերը կասֆալտապատենք»:
Ի դեպ` նշենք, որ այս պահին մեր մասնակից Սոնա Ռուբենյանը գտնվում է առաջատարի դիրքերում: