▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիկ Հարթենյանի արածը եզակի դրսևորում չէր, մթնոլորտն է դրան նպաստել. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ավագանու «Իմ քայլի» անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը վայր դնելու հանգամանքը, կարծիք հայտնեց, որ այդ քայլը նվազագույն գործողություն էր, որ պետք է աներ և՛ տվյալ ավագանու անդամը, և՛ «Իմ քայլը» խմբակցությունը.

«Մյուս կողմից պատասխանատվությունն անհատականացնելն էստեղ պետք չէ, որովհետև դա մեկ անհատի խնդիր չէ, դա այն միջավայրն է, այն մթնոլորտն է, այն հռետորաբանությունն է, որը ձևավորվել է իշխող ուժի կողմից, և երիտասարդը որոշեց իր մասով ներդրում ունենալ գործում: Պարզապես, չափն անցավ, բայց դա չի նշանակումշ՝ մթնոլորտը դրան չի նպաստել: Իրականում, մթնոլորտն է դրան նպաստել, ինչը շարունակել չի կարելի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ընդդիմադիրները, այսպես ասած, իրենց լուման չունե՞ն այդ ստեղծված մթնոլորտի մեջ, Խաժակյանն ասաց.

««Լուսավոր Հայաստան կուսակցության անունից կարող եմ ասել, որ որևէ մեկի նկատմամբ ատելության խոսք, թշնամանք չենք տարածել, երբևէ որևէ մեկին անձնական վիրավորանքներ չենք ուղղել, մեր քաղաքական խոսքում նույնիսկ աշխատել ենք չխախտել մարդկանց անմեղության կանխավարկածը: Իսկ տվյալ դրվագով, մենք տեսնում ենք, որ այն ճնշումները, որոնք գործադրվում են ՍԴ նախագահի նկատմամբ, անհամարժեք են...»:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ այս դեպքը եզակի դրսևորում չէ.

«Դեպքեր են եղել, երբ Քաղպայմանագրի ներկայացուցիչներն արել են արտահայտություններ, որոնք գուցե, սրանից ավելին էին, բայց դրանք, ժամանակահատվածից ելնելով, հանդուրժվել են: Պարզապես հիմա հասարակության արձագանքն այնպիսին եղավ, որ ինչ պաշտոնյա էլ որ լինի՝ ընտանիքը թիրախավորելն ամենավերջին բանն է, որ կարելի է անել»,- կարծիք հայտնեց «Լույս» խմբակցության ղեկավարը:

 

Կարդացեք նաև՝ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի ավագանու մանդատը և կհեռացվի ՔՊ-ից

Ու էս լակոտիզմը սահման չունի ԲՀԿ-ական ավագանին՝ իմքայլական գործընկերոջ գրառման մասին

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին