▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիկ Մխիթարյանի հարցով` բաց նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Այսօր ողջ հայությունը ալեկոծված է փայլուն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի ճակատագրով:
Միայն Դուք ‘ ՀՀ Նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հարցը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլային ակումբ:
Հանրությունը կարծում է, որ մարզիկը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգի զոհ: Հասկանալի պատճառներով Հենրիկ Մխիթարյանը ‘ մեր բոլորի սիրելի Հենոն, չի կարողանում տեղափոխվել եվրոպական ամենահայտնի և ճանաչված ակումբներից մեկը ‘ Լիվերպուլ, ու նրա ապագան վտանգված է:
Մի ՞թե արժի զոհ տալ հայրենասեր ֆուտբոլիստին` հանուն բիզնեսային նկրտումների ու Դանայան տակառի պես անհագուրդ ախորժակի: Վերջապես արժանապատվության խնդիր է ու երկրի վարկանիշ :
Իսկ Հենոն երազում էր հայտնի դառնալ ու այդ ճանապարհով ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի ու հայկական ֆուտբոլը …

Հարգանքներով Սերժ Կանայան ‘ բազմահազար ֆուտբոլասերների անունից …

 

Աղբյուրը`footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին