▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է Հայաստանի պատմության մեջ. Ջորկաեֆ

Հայաստան ազգային հավաքականի և Դորտմունդի  Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է: REGNUM գործակալության հաղորդմամբ՝ այսպիսի կարծիք է հայտնել հայտնի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի և իտալական Ինտերի նախկին կիսապաշտպան, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:

«Հայաստանի հավաքականն առաջադիմում է»,-նշել է Ջորկաեֆը՝ հավելելով,- «Հիշեք Եվրո 2012-ի նախընտրական փուլը»:

«Մխիթարյանին ես համարում եմ  լավագույնը՝ հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Նա դեռ երիտասարդ է, ընդամենը 25 տարեկան, բայց հասուն և խելացի խաղ է ցույց տալիս»,- նշել է Ջորկաեֆը:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ջորկաեֆն ազգությամբ հայ է, ծնվել է Լիոնում՝ հայկական ընտանիքում, ապա մեջբերում ֆուտբոլիստի խոսքերը.

«Կարող եք ինձ համարել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկրպագու»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին