Հենրիխ Մխիթարյանի հետ կապը մինչև հիմա պահպանում ենք, մեր սաները մեր հպարտությունն են․ Սողոմոնյան
«Ցանկանում եմ հանգստացնել մեր ակադեմիայի սաների ծնողներին ու վստահեցնել, որ ոչինչ չի փոխվելու»,-Արթուր Սողոմոնյանը ու Կիմ Առաքելյանը հանդիպել են «Փյունիկի» ակադեմիայի ծնողական համայնքների ներկայացուցիչներին, խոսել ակադեմիայում սպասվող փոփոխությունների մասին։ «Կարծում եմ՝ իմ մնալը ավելի շատ վնաս էր բերում, որովհետև փորձում էին էստեղից-էնտեղից վնասել ինձ՝ դրանով վնասելով ակումբին»,- նշել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկի» սեփականատերն առաջիկա օրերին կփոխվի։ Արթուր Սողոմոնյանը նախօրեին խոսել էր «Փյունիկից» հեռանալու և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատաոճի մասին։ |