▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանի խոսքում հավաքականի մյուս ֆուտբոլիստներին ուղղված քողարկված հանդիմանություն կա

Հենոյի այս հարցազրույցում քողարկված հանդիմանություն կա՝ ուղղված հավաքականի մյուս ֆուտբոլիստներին, գուցե կան ավելի լուրջ պրոբլեմներ, որոնց մասին մենք ծանոթ չենք: Իսկապես, Յուրայի ու Արազի բացակայության պայմաններում՝ Հենոն այսօր միակ մոտիվացված ֆուտբոլիստն էր մեր հավաքականում

Ու պատահական չէ, որ նրա փոխարինումն դարձավ հավաքականի պարտության խորհրդանշական իրադարձությունը: Բայց ֆուտբոլն, առաջին հերթին, թիմային խաղ է, ու հավաքականի բոլոր տղաները պետք է գիտակցեն, որ հավաքականի հաջողությունը ճանապարհ է բացելու նաև իրենց անհատական հաջողության համար:

Հենոն կամ Յուրան գտել են իրենց հեղինակավոր ակումբներն ու կարող են մարզական հաջողություններ գրանցել՝ հավաքականի գործոնից անկախ: Բայց նրանք եռանդով խաղում են նաև հավաքականի համար, որովհետև այդպես է վայել իսկական պրոֆեսիոնալին:

Մյուս տղաներն եռապատիկ պետք է նվիրվեն հավաքականին, նրա հաջողությանը:
Եթե նույնիսկ այդ նվիրումը չբերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգրի, հաստատ ճանապարհ կբացի հավաքականի տղաների համար՝ դեպի ավելի հեղինակավոր ակումբներ....

Սուրեն Սուրենյանց

Տեսանյութը` armsport.am-ի

Հիշեցնենք, որ Կոպենհագենում Հայաստանի հավաքականը «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Դանիայի ընտրանու հետ:

Կարևոր հանդիպման 50-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը:  Սակայն հետագայում դանիացիներին հաջողվել է երկու անգամ հաջողության հասնել և հաղթանակ տոնել: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին