▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերոս Արշակ Մելիքյանի որդին 1-ին անգամ «պապա» է ասում նրա նկարի առաջ. փոքրիկը ծնվել է հոր մահից հետո

Համացանցում տարածվել է Արցախյան պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի որդու՝ Տիգրանի մասնակցությամբ տեսանյութը: Նա առաջին անգամ պապա է ասել: Տիգրանը ծնվել է հոկտեմբերի 10-ին՝ հայրիկի զոհվելուց հետո:

/filemanager/uploads/poqrik_tigran.jpg

Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվել է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին